Մենք

Մեդիագրագիտությունը ժողովրդավարական հասարակության հիմնական բնութագրիչն է, իսկ մեդիագրագիտության մակարդակը զգալիորեն պայմանավորում է լրատվամիջոցների ազատությունն ու տեղեկատվության մատչելիությունը: Տեխնոլոգիական առաջնթացին զուգահեռ, աշխարհը կանգնել է մեդիագրագիտության ցածր մակարդակի հետ կապված մարտահրավերների   առաջ: Ապատեղեկատվություն, կեղծ լուրերի տարածում, մեդիա-քարոզչություն՝ ահա այս գործընթացները սպառնալիք են ներկայացնում բոլոր երկրների և հասարակությունների, այդ թվում վրացական ժողովրդավարության և երկրի եվրոատլանտյան նկրտումների համար: Նման ռիսկերի նկատմամբ թիրախի տակ են հատկապես երիտասարդները, ովքեր սոցիալական մեդիան կիրառում են որպես տեղեկատվության հիմնական աղբյուր:

Այս գլոբալ հիմնախնդրի դեմ պայքարելու նպատակով PEOPLE IN NEED Վրաստանի առաքելությունը նախատեսելով OWIS (One World in School) ուսուցման մեթոդաբանությունն ու տարածաշրջանային առանձնահատկությունները մշակել է ձեռնարկ, որի հիմնական կիզակետը հանդիսանում են մարդու իրավունքներն ու մեդիագրագիտության հետ կապված հարցերը:

Դա երիտասարդների հետ աշխատելու գործնական ձեռնարկ է, որը ենթադրում է վավերագրական ֆիլմերի կիրառում ուսուցման գործընթացում՝ զարգացնելով քննադատական մտածողության հմտությունները և բարձրացնելով մեդիագրագիտության վերաբերյալ տեղեկությունները: Մեր ընտրած հինգ վավերագրական ֆիլմերն ու երեք լեզվով պատրաստած ձեռնարկը ակտիվորեն կիրառվում են Վրաստանի տարածաշրջաններում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպություների և երիտասարդական մունիցիպալ կենտրոնների հարթակներում:

2011 թվականից մինչ օրս վերապատրաստվել է 1500 հանրային դպրոցի քաղաքացիական կրթության ուսուցիչ, նախագծի շրջանակներում անցկացվող ուսումնական ցուցադրումներին ներկա է գտնվել շուրջ 15000 դպրոցական, OWIS-ի ուսումնական մեթոդաբանությունը հաջողությամբ իրականացվել է շուրջ 50 քաղաքացիական կազմակերպությունների և տարածաշրջաններում գործող մունիցիպալ երիտասարդական կենտրոնների հետ:

PEOPLE IN NEED Վրաստանի առաքելության OWIS-ի նախագծերի շրջանակներում ստեղծվել է տեսադարան, որտեղ ընդգրկված է 60 վավերագրական ֆիլմ:  Նշված ռեսուրսը մատչելի է ցանկացած շահագրգիռ անձի կամ նախաձեռնող խմբի համար, որը ոչ առևտրային, կրթական նպատակներով ծրագրում է անցկացնել մարդու իրավունքների մասին տեղեկատվական/դասախոսական դասընթաց:

Այս տարի թվային տեխնոլոգիաների օգտագործման ինտենսիվությունը և համացանցի մատչելիության աճի գործընթացը խթան հանդիսացավ ձեռնարկն ու ընտրված վավերագրական ֆիլմերը շահագրգիռ ուսուցիչներին և աշակերտներին տրամադրել նաև էլեկտրոնային եղանակով:

«Վրաստանում ժողովրդավարական կայունության հզորացում» և «Ժողովրդավարության հզորացում մեդիագրագիտության բարձրացման միջոցով» նախագիծը ֆինանսավորվել է Չեխիայի Արտաքին գործերի նախարարության և USAID-ի կողմից: Վրաստանի առաքելության նախագիծն իրականացվում է Վրաստանի չորս տարածաշրջաններում՝ Իմերեթի, Սամեգրելո, Քվեմո Քարթլի և Սամցխե-Ջավախեթի: