Մեթոդաբանություն

«Մեկ աշխարհ դպրոցներում» ,,ONE WORlD IN SCHOOLS” (OWIS) կրթական ծրագիր է, որը նորագույն պատմության արդի հարցերն ուսուցանելիս օգտագործում է վավերագրական ֆիլմեր: Փորձը և արդյունքները բազմիցս են հաստատել մեթոդի արդյունավետությունը:
Կինոն տեսողական արվեստի համադրական ճյուղն է: Այն տեղեկությունը փոխանցելու կամ իրողությունը պատմելու կարևոր գործիքներն ու գիտակարգերը միաժամանակ տեսնելու հնարավորություն է ընձեռում: Վավերագրական կինոյում այս կամ այն արդի հարցի շուրջ հետաքրքիր և համոզիչ կերպով են փոխանցվում իրական դեպքերն՝ իսկական հերոսներով ու հանգամանքներով: Ֆիլմերում կիրառվող իրողության պատմելաձևը, կադրերը, մարդկանց պատմությունները հաճախ մոտիվացիայի աղբյուր են դառնում առանձին հիմնախնդիրների լուծման համար, ինչը հատկապես կարևոր է երիտասարդ լսարանի համար:
«Մեկ աշխարհ դպրոցներում» (OWIS) կրթական ծրագիրն օգտագործում է վավերագրական ֆիլմեր, որոնք ներկայացվել են «Մեկ աշխարհ» Մարդու իրավունքների ամենամյա փառատոնի շրջանակներում: Փառատոնն անց է կացվում 1999 թվականից «Փիփլ Ին Նիդ» (PIN) կազմակերպության կողմից: Ֆիլմերն ընտրելիս նախատեսվում է դրանց թեմատիկան, տևողությունը, աշակերտների տարիքային ու աշխարհագրական առանձնահատկությունները և այլն:
Նախագիծը Վրաստանում մեկնարկել է 2011 թվականին և իրականացվել Իմերեթիում, Սամեգրելոյում և Շիդա Քարթլիում: Մեթոդաբանությունն ու ռեսուրսները մյուս մունիցիպալիտետներում բնակվող ուսուցիչների համար ևս մատչելի դարձնելու նպատակով, դաշտային ցուցադրումներին զուգահեռ գործընթացը որոշեցինք ամրապնդել նաև առցանց ուսուցմամբ և ցուցադրումներով:
Մեդիագրագիտության և մարդու իրավունքների ուսուցման հարթակ՝ literacydoc.ge-ն կարող են կիրառել Վրաստանում և հարևան երկու երկրներում (Հայաստան և Ադրբեջան) բնակվող ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության ուսուցիչներն ու դասընթացավարները: